«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի գործակալ Վիկտոր Կոլարը հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ: Սակայն ըստ գործակալի` Չեխն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամանակները կանցկացնի լոնդոնյան ակումբում:
«Մեզ հետ կապվել են «Ռեալի» ներկայացուցիչները: Սակայն մադրիդցիներն ասել են, որ այս պահին իրենց դարպասապահ պետք չէ: Դժվար թե Պետրը լքի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ցանկանում է օգնել ակումբին և մարզչի տիտղոսներ նվաճել: Չեխը ցանկանում է, որքան հնարավոր է, շատ խաղեր անցկացնել», — ասել է գործակալը: Այս մասին հաղորդում է Football Espana-ն: