Սահմանադրական բարեփոխումները Հայստանում թեմայով քննարկման ժամանակ ներկաներին բավականին սուր հարցեր ուղղեց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հարությունյանը: Նա նախ դիմելով նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին՝ հարցրեց, թե՝ Հայաստանում գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը բոլոր բիզնեսներին «փայ» է մտնում, հետեւաբար հետաքրքիր է՝ Սահմանադրությունը փոխելուց հետո նա այլեւս «փայ» չի՞ մտնի: Վարդան Հարությունյանն ապա շարունակեց հարցը.«Պարոն Մինասյան, ձեր գաղափարակից Արմեն Ռուստամյանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին, ով այն ժամանակ արդարադատության նախարարն էր, ԱԺ ամբիոնից անվանեց «չաթլախ», արդյոք կողմանկից լինելով այս Սահմանադրությանը, դուք չեք «չաթլախանում»»: Վարդան Հարությունյանը դիմելով Համաձայնություն կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանին, նկատեց, որ վերջինս մեկ անգամ ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժարանում, հետեւաբար վերջինիս տեսակետն իր համար լուրջ չէ:
Արձագանքելով՝ Վարդան Պողոսյանն ասաց, որ լուրջ չի համարում եւ արժանապատվությունից ցածր է համարում պատասխանել: