տուն Լուրեր ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը կայցելի Հայաստան

ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը կայցելի Հայաստան

105
0

pn3-472x265

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 19-ից 21-ը կայցելի Հայաստան: Այցի ընթացքում կքննարկվեն ինժեներական ապահովման և ականազերծման ոլորտի հետ կապված հարցեր:

«GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան

Բելառուսի Հանրապետության «GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին կայցելի Հայաստան: Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարարությունում կայանալիք բանակցություններին և համակարգի փորձարկումների կազմակերպմանը: