տուն Լուրեր ՌԴ-ում թույլատրվել է հայկական գինու գովազդը

ՌԴ-ում թույլատրվել է հայկական գինու գովազդը

149
0

ՌԴ-ում կմեղմացվի ալկոհոլային արտադրանքի գովազդը. օրենքը թույլ կտա հայկական, բելառուսական,  ղազախական և ղրղզական գինի գովազդել տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ և ռադիոյով. հաղորդում է izvestia.ru-ն:

Գովազդի հեռարձակումը ռադիոյով և հեռուստատեսությամբ պետք է լինի տեղական ժամանակով գիշերվա 23:00-ից առավոտյան  7:00-ն ընկած ժամանակահատվածում: Ներկայումս ՌԴ-ում արգելված է ալկոհոլային արտադրանքի գովազդը:

Նշվում է նաև, որ ըստ փորձագետների՝ օրենքի ընդունումից հետո ալկոհոլի զանգվածային գովազդ չպետք է ակնկալել, քանի որ արտադրողները միջոցներ չունեն Ռուսաստանում գովազդի համար: