տուն Լուրեր ՌԴ-ում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ՀՀ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները

ՌԴ-ում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ՀՀ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները

83
0

gyuxnaxarar-600x337

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում` նաև Հայաստանում ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների զարգացման հարցը` տեղական պտուղ-բանջարեղենը դեպի ռուսաստանյան առևտրային ցանցեր արտահանելու հնարավորությամբ:

Հանդիպումը կազմակերպվել է «Ոսկե աշուն-2016» 18-րդ ռուսաստանյան ագրոարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում: