Ռուսաստանի Դաշնության Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ քաղաքացիություն շնորհելու ընթացակարգի պարզեցման մասին օրինագիծը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես նշվում է խորհրդրարանի ստորին պալատի կայքում, բոլոր խմբակցություններն աջակցել են «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին:
Օրենքը նախագահին հնարավորություն է տալիս որոշելու, թե ո՛ր օտարերկրացիները պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն:
Միաժամանակ պարզեցվում է հայրենադարձներին քաղաքացիություն շնորհելու կարգը: Նրանք կկարողանան դիմում ներկայացնել ոչ թե գրանցման, այլ գտնվելու վայրից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենքի նախագիծը: