տուն Լուրեր ՌԴ պատժամիջոցների չեղարկման ժամանակը չի եկել

ՌԴ պատժամիջոցների չեղարկման ժամանակը չի եկել

105
0

German Chancellor Merkel addresses to media after meeting Polish PM Tusk in WarsawՌուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար դեռ վաղ է, քանի որ Ուկրաինայի արեւելքում իրավիճակը մնում է անբավարար, իսկ մինսկյան համաձայնությունների պայմանները չեն իրականացվում։ Այս մասին Վարշավա կատարած այցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է DW–ն։ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն աջակցել է Բեռլինի այդ դիրքորոշումը։

Մերկելը նաեւ հայտնել է, որ Լեհաստանի ղեկավարության հետ հանդիպումից առաջ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ու քննարկել է հակամարտությունը Դոնբասում։ Իրավիճակի վերջին էսկալացիայի ֆոնին Գերմանիայի ու Ռուսաստանի առաջնորդները հույս են հայտնել, որ շուտով մարտերը կդադարեն։ Մերկելն այդ կապակցությամբ կոչ է արել Պուտինին ազդել անջատողականների վրա։

Բեռլինում ու Մոսկվայում նաեւ համամիտ են, որ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել հրադադարը պահպանելու ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունների շրջանակում Մերկելն ու Պուտինը իրենց երկրների արտգործնախարարներին կոչ են արել սերտ կապ պահպանել։