տուն Քաղաքական Միջազգային ՌԴ ոստիկանության դիվիզիան կրկին կկրի միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած համակարգի հիմնադիր Ձերժինսկու...

ՌԴ ոստիկանության դիվիզիան կրկին կկրի միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած համակարգի հիմնադիր Ձերժինսկու անունը

100
0

382518

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության դիվիզիան վերադարձրել է խորհրդային ժամանակներում Արտակարգ կոմիտեի հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկու անունը: Այդ համակարգը թույլ է տվել խորհրդային ժամանակներում կյանքից զրկել միլիոնավոր այլախոհերի: Հիմա Ռուսաստանի իշխանությունը որոշում է կայացրել վերադարձնելու մարդկության ամենադաժան կերպարներից մեկի անունը ոստիկանության դիվիզիային:

Ոստիկանությունում ասել են, որ դիվիզիան վերանվանվել է դրա վետերանների խնդրանքով: Այդ դիվիզիան «երկաթե» Ֆելիքսի անունը կրել է 1924-1994 թվականներին: Սակայն խորհրդային կարգերի տապալումից հետո ռուսական КГБ-ի շենքի դիմացից հանվեց Ձերժինսկու արձանը, իսկ նրա անունով փողոցները, դպրոցները հսատատությունները վերանվանվեցին: