տուն Քաղաքական Միջազգային ՌԴ օդուժը ռմբակոծել է գրոհայինների 49 դիրք

ՌԴ օդուժը ռմբակոծել է գրոհայինների 49 դիրք

73
0

migՌուսական ռազմական օդանավերը անցած 24 ժամվա ընթացքում 33 մարտական թռիչքներ են իրականացրել ահաբեկչական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ` համաձայն ռուս-սիրիական հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ համաձայնության:

Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռուսական օդուժի թիրախում են հայտնվել ահաբեկչական կազմակերպությունների 49 դիրք Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի և Համայի վարչական շրջաններում: Ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել են 32 հենակետ, ռազմական ճամբար, ահաբեկիչների ղեկավարների երկու նստավայր, երեք զինապահեստ, պայթուցիկ սարքավորումների արտադրամաս:

Աղբյուրը նշել է, որ «Իսլամական պետությանը» պատկանող դիպուկահարների մարզական ճամբար է ոչնչացվել Լաթաքիայի Ջաբալ Աքրադ շրջանում:

Արևելյան Ղուտայի շրջանում ահաբեկիչների ղեկավարների նստավայրեր են ոչնչացվել, մեծ թվով ահաբեկիչներ ռմբակոծությունների հետևանքով փախուստի են դիմել: