ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտի 21-22-ը պաշտոնական այցով գտնվել էՄոսկվայում, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակի հետ:Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովըև նույն ինստիտուտի ծրագրերի ղեկավար Ելենա Բոլոտնիկովան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ կառավարության հովանավորությամբ և ՄԱԿ-ի Պարենիհամաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրիհետագա ֆինանսավորման, համագործակցության ձևաչափին և շարունակականության ապահովմանըվերաբերող հարցեր։
ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի կառավարությանը`ծրագրի օժանդակության համար, ընդգծել է ՀՀ կառավարության մտադրությունը` ազգային ծրագրիընդլայնման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի ներդրման, վերահսկողության ևգնահատման ինստիտուցիոնալիզացման կարևորությունը և նշել, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունըստեղծել է «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամը:
ՌԴ ֆինանսների փոխնախարար Ստորչակը գոհունակություն է հայտնել Հայաստանում ծրագրիիրականացման արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև մատնանշել է, որ ծրագրի իրագործումըՌուսաստանի համար Հայաստանի հետ գործակցության առաջնահերթությունների շարքում է: Նա վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաևհիմնադրամի կայացմանն աջակցություն ցուցաբերելու գործում:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարի է 1-4-րդդասարանների երեխաները ստանում են անվճար սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-իպարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտիջանքերով: 2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ»ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում, աﬔն օրսնունդ է մատակարարվում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից ազգային ծրագիրը կընդգրկի նաև չորրորդմարզը` Տավուշը: