տուն Լուրեր ՌԴ-ն պատրաստ է շարունակելու ռազմական գործողությունները Սիրիայում

ՌԴ-ն պատրաստ է շարունակելու ռազմական գործողությունները Սիրիայում

160
0

peskov

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը, չնայած տնտեսական դժվարություններին, ունի բավարար միջոցներ շարունակելու ռազմական գործողությունները Սիրիայում: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նման տեսակետ է հայտնել BBC News հեռուստաալիքի եթերում:

«Հավատացեք` մենք ունենք բավարար միջոցներ, որպեսզի շարունակենք հակաահաբեկչական լայնածավալ գործողությունները Սիրիայում: Իհարկե, մենք բախվում ենք տնտեսական դժվարությունների, թեև դա լավ հնարավորություն է մեզ համար՝ մտածել տնտեսական նոր մոդելի մասին»,- ասել է Պեսկովը: