տուն Քաղաքական Միջազգային ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել տվյալներ Թուրքիայի կողմից ԻՊ-ին զենք մատակարարելու մասին

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել տվյալներ Թուրքիայի կողմից ԻՊ-ին զենք մատակարարելու մասին

85
0

oon rosiaՌուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացրել տվյալներ այն մասին, որ Թուրքիայի կողմից զենք և ռազմամթերք է մատակարարվել սիրիական այն տարածքներ, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո:

Այս մասին գրում է РИА Новости-ին: Համապատասխան նամակը խորհրդին է հանձնել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

«Իսլամական պետություն» խմբավորմանը հիմնական զենք մատակարարողը Թուրքիան է, որը դրա համար գործի է դնում ոչ կառավարական կազմակերպություններ: Այդ ուղղությամբ աշխատանքը վերահսկում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը: Զենքերի տեղափոխումն իրականացվում է հիմնականում մեքենաներով, այդ թվում` հումանիտար օգնության բեռի հետ»,-ասվում է նամակում:

Փաստաթղթում նշվում են որոշ հիմնադրամներ ու կազմակերպություններ, որոնք  ֆինանսավորվում են եվրոպական և միջինարևելյան երկրների կողմից, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց նվիրատվությունների միջոցով: Դրանք 2015-ին ռազմական սարքեր, հումանիտար օգնություն են ուղարկել Սիրիայի ահաբեկիչներին:

«2015-ի ընթացքում Թուրքիայի միջոցով ահաբեկիչներին մատակարարվել է 2.5 հազար տոննա ամոնիումի նիտրատ, 456 տոննա կալցիումի նիտրատ, 75 տոննա այլումինի փոշի, նատրումի փոշի, գլիցերին, ազոտական թթու»,-ասված է նամակում: