Ռուսաստանը Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների ձեռքին քիմիական զենք հայտնվելու դեմ պայքարի մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը:
Փաստաթղթի համահեղինակ է Չինաստանի պատվիրակությունը։
Սաֆրոնկովի խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում Ռուսաստանն ուշադրություն է հրավիրել Մոսուլում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի օգտագործման խնդրի վրա։
Նման նախաձեռնությամբ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես էին եկել նաև 2016-ին: