Ռուսաստանը, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծումից հետո, կասեցրել է ԱՄՆ-ի հետ Սիրիայում միջադեպերի կանխարգելման և ավիացիայի անվտանգ թռիչքներ ապահովելու մասին հուշագիրը. հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարությանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամերիկյան նավերը թևավոր հրթիռներով հրթիռակոծել են Սիրիան: ԱՄՆ-ը գործարկել էր Tomahawk տեսակի շուրջ 50 հրթիռ՝ դրանք արձակելով Հոմսում գտնվող Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ:
Տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դրանք պատժիչ նշանակություն ունեն: