ՌԴ ԱԳՆ-ը չի բացառում, որ կարող է փոխադարձ հիմքով առանց վիզայի ռեժիմ սահմանել Վրաստանի հետ: Այս մասին Известия-ին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Պաշտոնյայի խոսքով` դրան խանգարում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, որոնք խզվել են Թբիլիսիի նախաձեռնությամբ:
Կարասինի խոսքով` ռուսական կողմն այդ հարցով Վրաստանին կոնկրետ առաջարկներ է արել: