ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողությունների մեկնարկի պահից իրականացված մարտական թռիչքների թիվը մոտեցել է հազարին: Թռիչքների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների ավելի քան 800 օբյեկտ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով RT հեռուստաալիքը:
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ռազմական ավիացիան Սիրիայում այս ընթացքում իրականացրել է 934 մարտական թռիչք եւ ոչնաչցրել ահաբեկիչների 819 օբյեկտ: Նա նշել է, որ հարվածները հասցվում են միայն այն օբյեկտներին, որոնց պատկանելիությունը ԻՊ-ին հաստատվել է: