տուն Լուրեր ՌԴ-ն Հայաստանի հաշվին Իրանին աջակցությո՞ւն է ցուցաբերում

ՌԴ-ն Հայաստանի հաշվին Իրանին աջակցությո՞ւն է ցուցաբերում

101
0

syr-maslo

Ինչպես տեղեկացրել ենք, Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

Ռուսաստանը, փաստորեն, արգելեց Հայաստանից գյուղմթերքների ներմուծումը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված «Հայաստանում տարածված «դաբաղ» հիվանդությամբ»: Ի՞նչ եք կարծում հնարավո՞ր է, որ այս որոշման հիմքը քաղաքական լինի, թե՞ իրոք իրենց սպառողի համար հայկական մթերքը վտանգավոր է:

-Կարծում եմ՝ այդ որոշման հիմքը, նախևառաջ, Ռուսաստանում տեղի ունեցող ընդհանուր տնտեսական զարգացումներն են: Այդ երկրում առկա տնտեսական վատ վիճակը ստիպում է, որ Ռուսաստանը ուղղակի կամ անուղղակի գործիքներով աջակցություն ցուցաբերի իր ներքին արտադրողներին, այսինքն՝ ֆերմերային տնտեսությանը, եւ, ընդհանրապես, գյուղմթերքով սեփական ապահովվածությունն ապահովելու առումով Ռուսաստանն իր հսկայական տարածքներով ոչ մի խնդիր չունի: Եվ այդ տեսանկյունից՝  յուրաքանչյուր երկրի, որի հետ ինքը համագործակցում է, զրկել այդ հնարավորությունից, ՌԴ-ին ոչ մի վնաս չի հասցնում: Այստեղ ավելի շատ Ռուսաստանն իր տնտեսական շահերը պաշտպանելու, իր սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու հարց է լուծում, չեմ կարծում՝ քաղաքական կամ այլ պատճառ կա:

-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք հանգամանքը, որ ՌԴ-ն Իրանի հետ  բանակցություններ է սկսել, եւ  շուտով այդ Իրանը կսկսի Ռուսաստան կանթնամթերք արտահանել:

-Նկատի ունենք հակասություն  է առաջնում՝ ինչո՞ւ է մեկին աջակցում, մյուսին՝ ոչ:

Այո:

-Դե, դա կարելի է  դիտարկել որոշակի առումով Իրանի նկատմամբ փոխզիջում կամ հնարավորություն՝  հաշվի առնելով , որ Իրանն այդքան տարիներ սանկցիաների տակ  է եղել: Բայց միևնույն  է՝ չի տեղավորվում տրամաբանության մեջ, որ մի երկրի հաշվին մյուսին պետք է աջակցություն ցուցաբերի: Գուցե ներքին համաձայնության են եկել, որի մասին մենք տեղյակ էլ չենք:

-Ստացվում է՝ Ռուսաստանն անտեսում է իր տնտեսական դաշնակցի շահերը, որը նաեւ ԵԱՏՄ անդամ է:

-Հնարավոր է Իրանն առաջարկել  է նույն ապրանքն ավելի էժան գնով ներմուծել: Եթե նման առաջարկ է լինում, Ռուսաստանը սկսում է նայել՝ էժան ու թանկ, եւ ներմուծում է  էժանից:

-Իսկ դա չի՞ հակասում ԵԱՏՄ կանոններին:

-Դրա համար էլ կպնում են որակին, բարձրացնում են հարցեր, որոնք կապված են հիվանդությունների հետ եւ այլն… Այսինքն, իրենց որոշումը հիմնավորող պատճառներ են նշում:

Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆ