տուն Քաղաքական Միջազգային ՌԴ-ն և ԱՄՆ-ն պատրաստվում են ավիաբազաներ ստեղծել Սիրիայի տարածքում

ՌԴ-ն և ԱՄՆ-ն պատրաստվում են ավիաբազաներ ստեղծել Սիրիայի տարածքում

63
0

Wallpaper_2980_Aviation_PAK_FA_T-50Ռուս և ամերիկացի զինվորականները միմյանցից 50 կիլոմետր հեռավորության վրա ավիաբազաներ են ստեղծում Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, որոնք մոտ են Թուրքիայի և Իրաքի սահմաններին ու վերահսկվում են սիրական բանակի և քրդական ուժերի կողմից:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այն մասին հաղորդել է բրիտանական The Times պարբերականը:

Ամերիկյան հետախուզության աղբյուրները հաստատել են, որ ռուս զինվորականներն ընդլայնում են իրենց ներկայությունը Թուրքիայի սահմանին մոտ  Էլ Ղամիշլի քաղաքի լքված միջազգային օդանավակայանում, որը վերահսկվում է սիրիական բանակի կողմից:

Միևնույն ժամանակ, ամերիկյան հետախուզական «Ստրատֆոր» ընկերության տվյալներով, Պենտագոնն առաջին անգամ  ավիաբազա է ստեղծում  Սիրիայի` քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Խոսքը Ռմելյան քաղաքի գյուղատնտեսական օդանավակայանի մասին է: