տուն Քաղաքական Միջազգային ՌԴ-ն անհանգստացած է

ՌԴ-ն անհանգստացած է

112
0

2835799783ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը քննարկել են Լիբանանի տարածքում սիրիացի փախստականների շուրջ տիրող վիճակը  եւ քաղաքական դրությունը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Հանդիպումը կայացել է Անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում տեղի է ունեցել Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակի զարգացման շուրջ կարծիքների փոխանակում։ Ռուսական կողմը հաստատել է Լիբանանի ինքնիշխանությանը, միասնականությանը եւ տարածքային ամբողջականության պահպանմանը հավատարիմ մնալու իր դիրքորոշումը»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Կողմերը ընդհանուր մտահոգություն են հայտնել մերձավորարեւելյան տարածաշրջանում միջազգային ահաբեկիչների եւ ծայրահեղականների դիրքերի ամրապնդման, Լիբանանը բռնության եւ միջկրոնական հակասությունների միջոցով ապակայունացնելու շարունակական փորձերի կապակցությամբ։