տուն Լուրեր ՌԴ-ն Ադրբեջանի հյուսիսային սահմանին զորավարժություններ է անցկացնում

ՌԴ-ն Ադրբեջանի հյուսիսային սահմանին զորավարժություններ է անցկացնում

116
0

12252e69886aac28f9337c2485b63d64

Երեկվանից Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներ: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԶՈւ «Զվեզդա » հեռուստառադիոընկերությունը, հղում կատարելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը, զորավարժությունները անցկացվում են «Դալնի» պոլիգոնում: Դրանց մասնակցում են 1000 զինծառայող ու 300 միավոր զինտեխնիկա:

Նշվում է, որ Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը։