ՌԴ-ին միաշանակ ձեռնտու չէ այս տարածաշրջանում սրացումներ և զարգացումներ: Այս մասին, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Իմ համոզմամբ, միայն մեկ երկիր՝ Թուրքիան հրապարակայնորեն հայտարարեց իր աջակցության մասին Արբեջանին»,- ասաց նա և հավելեց, թե մեծ խաղացողներին էլ, իր կարծիքով, նպատակահարմար չէ այս պատերազմի վերսկսումը:
Հարցին, թե ՌԴ-ն կարո՞ղ է լուծել խնդիրը՝ Մհեր Շահգելդյանը նշեց, թե կա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահություն, որի անդամ է նաև ՌԴ-ն, որոշ հարցերում Ռուսաստանը ինքնուրույն է դրսևորվում, բայց լուծումը պետք է գտնել այս ֆորմատում: Միաժամանակ նա հիշեցրեց Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ շտաբի պետերի հանդիպումը Մոսկվայում, ինչն էլ ,ըստ նրա, ցույց է տալիս, որ ՌԴ-ն շահագրգիռ է այս տարածաշրջնում խաղաղություն լինելուն:
ՕԵԿ-ական պատգամավորը եւս իր մտահոգությունը հայտնեց Սերժ Սարգսյանի հայտարարության առնչությամբ, որ մենք դեռեւս կռվում ենք 80-ականների զենքով: