Գյումրիում կատարված հանցագործության մեջ մեղադրվողին գտնելուց հետո սահմանապահների քայլերի ճիշտ հերթականության մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ԱԺ պատգմավոր Զարուհի Փոստանջյանը: «Սահմանապահները պետք է ոչ թե հանձնեին Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, այլ պետք է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին փոխանցեին»: