տուն Լուրեր ՌԴ-ի կառավարությանը տարածքներ են տրամադրվել հոգևոր կենտրոններ տրամադրելու նպատակով

ՌԴ-ի կառավարությանը տարածքներ են տրամադրվել հոգևոր կենտրոններ տրամադրելու նպատակով

73
0

42422 (1)

Այսօր գործադիրը հավանության արժանացրեց Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:

«Հոգևոր կենտրոն կառուցելու նպատակով ՌԴ-ի կառավարությանն է տրամադրվում Գյումրի քաղաքի Լալայան փողոցի N173/3 հասցեում գտնվող եկեղեցու զբաղեցրած և հարակից հողատարածքը: Նախագծով հստակեցվում է ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ինչպես նաև՝ ստեղծում է իրավական հիմք փաստացի օգտագործվող ռազմական ավանները և հողատարածքները սահմանված կարգով օգտագործելու համար և իհարկե ֆինանսական ներդրումներ կատարելու համար հողամասը՝ դրանցում առկա շենք-շինություններով հանդերձ»,-ասաց նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` գործադիրը հավանություն տվեց նշված նախագծին և թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը: