Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ֆինանսների նախարարները հանդիպում կունենան Գերմանիայում: Կողմերը կքննարկեն Ռուսաստանին Ուկրաինայի պարտքի կարգավորման վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «Սոչի 2016» համաժողովի ժամանակ. տեղեկացնում է է TASS գործակալությունը:
«Մենք կապվել են Գերմանիայի մեր գործընկերների հետ և առաջարկել հանդիպում անցկացնել նրանց տարածքում՝ Գերմանիայում: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի վերջին, սակայն ամսաթիվը դեռ մշակման ընթացքի մեջ է»,- ասել է նախարարը: