տուն Լուրեր ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացում է սպասվում

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացում է սպասվում

106
0

obamaputin

Սիրիայի հարցով բանակցությունների դադարեցման հետևանքով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կվատթարանան. այս մասին գրում է The New York Times-ը:

Աղբյուրը նշում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ, թվում էր, թե «երկար սպասված համագործակցությունն ի վերջո հնարավոր է», սակայն Սիրիայի և Ուկրաինայի հարցով տարաձայնություններն ազդանշան են հաղորդում հարաբերությունների հետագա վատթարացման մասին:

Սիրիայի հարցով բանակցելն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերջին փորձն էր՝ բարելավելու հարաբերությունները ՌԴ-ի հետ: