Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները փաստաթուղթ են պատրաստում, որը կսահմանի Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) ուժերին հարվածներ հասցնող օդուժի փոխգործակցության կարգը:
Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ամերիկացիները մեզ փաստաթուղթ են հանձնել, որի վրա մենք աշխատում ենք: Ես ցանկանում եմ ասել, որ Գլխավոր շտաբում այդ փաստաթուղթը, սկզբունքորեն, աջակցություն Է ստացել, մենք աշխատում ենք դրա բովանդակության վրա»,-ասել Է Անտոնովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթն օգտակար կլինի ինչպես ԻՊ-ի դեմ գործող միջազգային կոալիցիային, այնպես Էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: