տուն Լուրեր ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն իրենց մասշտաբով աննախադեպ կլինեն

ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն իրենց մասշտաբով աննախադեպ կլինեն

86
0

Վաշինգտոնում քննարկվող ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներն իրենց մասշտաբով աննախադեպ կլինեն. այս մասին գրում է Независимая газета-ն:

Սև ցուցակում ցանկանում են ընդգրկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող խոշոր գործարարների, ինչպես նաև նրանց երեխաներին:

Փաստաթղթի հեղինակներից մեկի` Ատլանտյան խորհրդի գիտաշխատող Անդերս Ասլունդի խոսքով՝ սահմանափակումները կանդրադառնան այն անձանց վրա, ովքեր անմիջականորեն աջակցում են Կրեմլին անօրինական գործունեություն վարելու գործում:

Ըստ Ասլունդի՝ պատժամիջոցներ կսահմանվեն այն խոշոր գործարարների նկատմամբ, որոնք Կրեմլի հետ աշխատում են Ուկրաինայում և Սիրիայում «ագրեսիվ գործողություններ» իրականացնելու նպատակով, կամ ներգրավված են արտասահմանում ռուսաստանյան լրատվամիջոցներում ապատեղեկատվություն տարածելու մեջ: