տուն Քաղաքական Միջազգային ՌԴ հարվածների հետևանքով հնարավոր է առաջանա փախստականների նոր հոսք

ՌԴ հարվածների հետևանքով հնարավոր է առաջանա փախստականների նոր հոսք

51
0

armtwe turqueԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում մտավախություններ կան, որ ռուսական ավիահարվածների հետևանքով կգրանցվի սիրիացի փախստականների նոր ալիք։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։

Բիլգիչը հիշեցրել է, որ Թուրքիայում արդեն իսկ ապաստան է ստացել երկու միլիոն փախստական։ Նրա խոսքերով՝ Թուրքիան շարունակում է թուրքական պաշտպանական պոտենցիալի մեծացման շուրջ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ։

Բիլգիչը մանրամասնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվում է նաև Թուրքիայում Patriot զենիթահրթիռային համալիրներ տեղակայելու հարցը։ Բիլգիչն ընդգծել է, որ Թուրքիան դեռ չի դիմել ՆԱՏՕ-ին՝ իր տարածքում զորքեր տեղակայելու համար։