տուն Քաղաքական Միջազգային ՌԴ հարվածների հետևանքով երկու ԻՊ դաշտային հրամանատար է ոչնչացվել

ՌԴ հարվածների հետևանքով երկու ԻՊ դաշտային հրամանատար է ոչնչացվել

81
0

migՌուսական ավիացիան օդային հարվածով ոչնչացրել է Սիրիայում «Լիվա ալ Հաք» խմբավորման շտաբը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ գեներալ լեյտենանտ Իգոր Մակուշեւի խոսքով, այդ հարվածների հետեւանքով ոչնչացվել են «Իսլամական պետության» երկու դաշտային հրամանատարներ ու մոտավորապես 200 գրոհային:

«ԿԱԲ 500-Ս գերճշգրիտ ռումբերի դիպուկ հարվածով ոչնչացվել է «Լիվ ալ Հաք» խմբավորման շտաբը: Ռադիոհետախուզության տվյալներով, հարվածի արդյունքում ոչնչացվել են ԻՊ երկու դաշտային հրամանատարներ ու մոտավորապես 200 գրոհային»,- ասել է Մակուշեւը: