տուն Լուրեր ՌԴ Գերագույն դատարանը մերժել է «Եհովայի վկաների» հակընդդեմ հայցը

ՌԴ Գերագույն դատարանը մերժել է «Եհովայի վկաների» հակընդդեմ հայցը

107
0

Ostanovis_i_sfotografiruy_Sektovedi_prizivayut_fiksirovatbig-600x400

Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է ընդունել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության՝ արդարադատության նախարարության հակընդդեմ հայցը, որով կազմակերպությունը պահանջում էր անօրինական ճանաչել «Եհովայի վկաների» հետապնդումները և կազմակերպությունը ճանաչել քաղաքական հալածանքների զոհ. հաղորդում է BBC Russian-ը:

Դատարանը որոշել է, որ հակընդդեմ հայցը ներկայացված է ոչ պատշաճ կերպով և ենթակա չէ քննարկման դատական նիստի ժամանակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ արդարադատության նախարարությունը կասեցրել է «Եհովայի վկաների վարչական կենտրոնի» գործունեությունը:

Կազմակերպությունը, որը ներկայացնում է «Եհովայի վկաներ» կրոնական ուղղությունը, ընդգրկվել է հասարակական և կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում կասեցված է՝ դրանց ծայրահեղական գործունեության պատճառով: