Բաքվում կայացել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովի հանդիպումը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ. հայտնում է haqqin.az-ը:
Կողմերը քննարկել են ռազմական և ռազմա-քաղաքական համագործակցության ներկայիս վիճակը, ռազմական կրության ոլորտում կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր են փոխանակել փոխադարձ շահ ներկայացնող հարցերի շուրջ: