տուն Լուրեր ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

98
0

s-cb28e1981cebb51b66f2fe54b2f334d222a5a0e5

Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել երկրում ՌԴ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը՝  բացատրություններ տալու Սիրիայում քուրդ դիպուկահարի կողմից սպանված թուրք զինծառայողի առնչությամբ. հաղորդել է TASS-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին:

Անկարայում հայտարարել են, որ տարածքում, որտեղից հնչել է դիպուկահարի կողմից արձակված կրակոցը, հրադադարի պահպանման ռեժիմը չխախտելու պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն, քանի որ այն հսկվում է ռուսական ուժերի կողմից:

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը մահացել էր հիվանդանոցում: