տուն Լուրեր ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը

ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը

155
0

7245_original

Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Համաձայն այդ փաստաթղթի` Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին: Անդամակցությունը կսկսվի 2015 թվականի հունվարի 2-ից:

Ավելի վաղ այս փաստաթուղթը վավերացրել էր ՌԴ խորհրդարանի ստորին պալատը: