Ռուսաստանում ներքին գործերի նախարարության հիման վրա ստեղծվում է Ազգային գվարդիա, որը ունենալու է լիազորությունների բավական լայն շրջանակ:
ՌԴ Պետական դումա ներկայացված համապատասխան օրինագծում ասվում է, որ ձեւավորվելիք նոր ուժային կառույցն իրավունք է ունենալու ուժ կիրառել առանց զգուշացնելու, եթե վտանգ սպառնա քաղաքացիներին կամ հենց իրենց` զինվորականներին:
«Ազգային գվարդիայի զորքերի զինծառայողն իրավունք ունի չզգուշացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն օգտագործելու իր մտադրության մասին, եթե հապաղումը վտանգ կստեղծի քաղաքացու կամ Ազգային գվարդիայի զինծառայողի կյանքի եւ առողջության համար կամ կհանգեցնի այլ ծանր հետեւանքների»,- մասնավորապես, Interfax-ի փոխանցմամբ, ասվում է օրինագծում: