տուն Քաղաքական Միջազգային ՌԴ ԱԳՆ-ն սպառնում է ռազմաքաղաքական հետևանքներով, եթե ՆԱՏՕ-ն շարունակվի ընդլայնվել

ՌԴ ԱԳՆ-ն սպառնում է ռազմաքաղաքական հետևանքներով, եթե ՆԱՏՕ-ն շարունակվի ընդլայնվել

116
0

lukashevich

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կսկսի համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Հաղորդում է TASS գործակալությունը։

«ՆԱՏՕ-ի հնարավոր հետագա ընդլայնումը դեպի արևելք կհանգեցնի Եվրոպայում և աշխարհում ռազմաքաղաքական լուրջ տեղաշարժերի», — ասել է նա։ Լուկաշևիչի խոսքերով՝ տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինայի իշխանությունները ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դիտարկում են որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների այլընտրանք։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է մի որոշում, որով Ուկրաինան հրաժարվել է իր արտաբլոկային կարգավիճակից։