տուն Լուրեր ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանից Հայաստան ռուսական զորասյան անցկացումը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանից Հայաստան ռուսական զորասյան անցկացումը

81
0

midrf

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարում են, որ Ռուսաստանից դեպի Աբխազիա C-300 զենիթահրթիռային համակարգեր ուղարկելու մասին հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում. հաղորդում է Interfax-ը:

«Քարոզչական աղմուկի հիմք են դարձել ամեն ինչ`  թե Վրաստանի հետ իր սահմանին անցակետերը օպտիմալացնելու Աբխազիայի  իրավաչափ որոշումը, թե երկկողմ համաձայնագիրը, որը թույլ  է տալիս Հարավային Օսիայի  բնակիչներին  անհատական պայմանագրերով ծառայել ռուսաստանյան բանակում, և Աբխազիայում իբր C-300 լրացուցիչ դիվիզիոն  տեղակայելու մասին չստուգված տեղեկությունը, և լրիվ ֆանտաստիկ պատմությունը` Վրաստանի  տարածքով դեպի  Հայաստան ռուսական զորասյան անցման մասին»,- նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: