տուն Լուրեր ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը. Aravot

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը. Aravot

96
0

Արցախյան հակամարտության վերաբերյալ ամպագոռգոռ ցանկացած հայտարարություն, որը ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չէ, ըստ ամենայնի, ապակառուցողական է:

Այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվությանդեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը`ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն այն մասին, որ Արցախը պետք է մասնակցի հակամարտությանն ուղղված բանակցային գործընթացին, որքանով է բարդացնում կարգավորման գործընթացը:

«Ձեր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չեն տեղավորվում, ըստ ամենայնի, ոչ կառուցողական են»,-ասել է Կոժինը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը,  վերանվանել է Հաշտության և համաձայնության օր, Կոժինն ասել է. «Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը եղել է և շարունակում է մնալ սուրբ տոն Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Բոլորը հիշում են այն գինը, որ վճարել է ԽՍՀՄ-ը ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերում է տոների անվանակոչմանը, ապա տարբեր պետություններում որոշակի ոչ մեծ տարբերություններ կան, որը չի փոխում տոնակատարության էությունը… Հայ ժողովուրդը, որը մեծ գին է վճարել համընդհանուր հաղթանակին հասնելու համար, ինչպես մեզ հետ տոնել է, այնպես էլ շարունակելու է տոնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ