տուն Լուրեր Ռազմական ուղղաթիռներ` Երևանի օդային տարածքում

Ռազմական ուղղաթիռներ` Երևանի օդային տարածքում

96
0

uh-1y-crash-california

Քիչ առաջ Երևանի օդային տարածքում ռազմական ուղղաթիռներ էին նկատվում: Araratnews.am-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրավիճակի հետ այդ ուղղաթիռները ոչ մի կապ չունեն:

«Դրանք սովորական ուսումնական թռիչքներ են»,- նշեց նա:

Araratnews.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել:

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: