տուն Լուրեր Ռազմական ոստիկանների, նախաքննական մարմինների կարողությունների զարգացման համար ծրագրեր են իրականացվում. Արա Նազարյան

Ռազմական ոստիկանների, նախաքննական մարմինների կարողությունների զարգացման համար ծրագրեր են իրականացվում. Արա Նազարյան

85
0

aaaa

Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ԱԺ նիստի ընթացքում պատասխանելով իրեն ուղղված հարցադրմանն, ասաց.

«Երեկ սկսվեց քննարկումը նշված հարցի մասին, այսօր եղան նաև հարցադրումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն համաձանյագրի, եթե տեղի է ունենում որոշակի իրավախախտումներ` լինի կարգապահական կամ քրեաիրավական, պետությունը, որի լիազորության ներքո պետք է իրականացվեն համապատասխան քննությունները, դա համաձայն համաձայնագրի այն  պետությունն է, որի դրոշի ներքո հանդես են գալիս զիված ուժերի ստորաբաժանումները, այսինքն` ՀՀ-ի»,- ասաց Արա Նազարյանը:

Հարցադրմանը, թե ունե՞ն համապատասխան թիմ իրավապահների, ինչպես նաև դատական ատյաններում` որպես պետության շահերի պաշտպան, նախարարի տեղակալն ասաց.

«Չունենք ձևավորված նման ստորաբաժանում կամ խումբ, սակայն նախաձեռնել ենք այդ գործընթացը, մասնավորապես ԵԱՀԿ երևանյան գրասենյանկի հետ իրականացվում են որոշակի դասընթացներ, ՆԱՏՕ-ի շրջանակներում էլ ունենք համապատասխան ծրագրեր ռազմական ոստիկանների, նախաքննական մարմինների կարողությունների զարգացման համար: Պրակտիկայում նման բաներ չեն եղել, բայց անհրաժեշտ է ունենալ, սկսել ենք ու կհասցնենք ավարտին»: