տուն Լուրեր Ռազմական արդյունաբերության ոլորտում մանկական խաղեր չենք խաղում.Օհանյան

Ռազմական արդյունաբերության ոլորտում մանկական խաղեր չենք խաղում.Օհանյան

103
0

ohanyan.thumbՀայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտում չենք կարող մանկական խաղեր խաղալ։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով «Ավտոմատիկ» ձեռնարկության հետ համագործակցության հեռանկարների մասին հարցին։

Նրա խոսքով՝ գործարանի սեփականատերը փոխում էր իր ցանկությունը՝ մերթ ցանկանալով աշխատել, մերթ՝ ոչ։ «Հավատացե՛ք, ինձ հեշտ չէր վարչապետին համոզել գնել այդ ձեռնարկության բաժնետոմսերի 20 տոկոսը, իսկ հետո, երբ բաժնետերը փոշմանել էր, ամեն բան նորից սկսել»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ նախարարությունը առաջվա պես արդյունավետ է լուծում ՀՕՊ համակարգերի վերանորոգման եւ առհասարակ պաշտպանական արդյունաբերության հետ կապված հարցերը։