Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է «Յուվենթուսի» ղեկավարության հետ ու քննարկել է նրանց հետ հայազգի ֆուտբոլիստի հավաքական տեղափոխությունը իտալական ակումբ, հաղորդում է Armfootball.com-ը:
«Ծեր Սինյորան» բազմիցս նշել է, որ հետաքրքրված է 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն գերմանական ակումբը չի ցանկանում բաժանվել իր թիմի առաջատարներից մեկից:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 43 հանդիպման, դարձել 20 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: