տուն Լուրեր Ռայոլան մեկնաբանել է Մխիթարյանի` Յուվենթուս տեղափոխման մասին լուրերը

Ռայոլան մեկնաբանել է Մխիթարյանի` Յուվենթուս տեղափոխման մասին լուրերը

89
0

henrikh_mkhitaryan

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իր ֆուտբոլիստի հավանական տեղափոխույունը Դորտմունդի «Բորուսսիայից» Թուրինի «Յուվենթուս»: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:

«Ես գիտեմ, որ Ալեգրին հավանում է Մխիթարյանի խաղը: Ու Հենրիխն էլ ուրախ կլիներ հանդես գալ «Յուվենթուսում», սակայն դրա համար պետք է համաձայնության գալ «Բորուսսիայի» հետ: Ֆուտբոլիստի պայմանագիրն իսկապես ավարտվում է 2017թ.-ին, սակայն Տոմաս Տուխելը նրան անփոխարինելի ֆուտբոլիստ է համարում: Նույնը նաև Գյունդոգանի հետ կապված: Այդ պատճառով, կարծում եմ, դժվար կլինի իրականացնել այդ տեղափոխությունը: Կարո՞ղ է արդյոք Հենրիխը լավ հանդես գալ Թուրինում: Չեմ կարող դատել: Միայն կարող եմ ասել, որ նա շատ ինտելեգենտ տղա է»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում football.ua կայքը: