Իսպանական «Ռայո Վալեկանոն» շարունակում է նախապատրաստվել Լա Լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի «Դեպորտիվոյի» հետ խաղին:
Armfootball.com-ի փոխանցմամբ` ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի այսօրվա մարզմանը ընդհանուր խմբում է մարզվել նորեկ Արաս Օզբիլիզը: Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Ռայոյի» պաշտոնական կայքը հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի տեղափոխությունը:
Շաբաթ օրը «Ռայո Վալեկանոյի» խաղացողների կհանգստանան: Հաջորդ մարզումը նախատեսված է կիրակի օրը:
Հավելենք, որ Լա Լիգայի 22-րդ տուրի «Դեպորտիվո» — «Ռայո Վալեկանո» հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 1-ին և սկսվելու է Երևանի ժամանակով 23:30-ին: