տուն Լուրեր Ռայկարդը կարիերայիս ամենակարևոր մարզիչն է. Մեսսի

Ռայկարդը կարիերայիս ամենակարևոր մարզիչն է. Մեսսի

90
0

rijkaard_barcelona

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանկ Ռայկարդին համարում է իր կարիերայի վրա ամենամեծ ազդեցություն ունեցած մարզիչը, հաղորդում է Armsport.am-ը:

Արգենտինացին կատալոնական թիմում նորամուտը պաշտոնական խաղում նշել է հենց հոլանդացու օրոք, 2004 թվականին, 16 տարեկան հասակում:

«Ճշմարտությունը նրանում է, որ Իսպանիայում հայտնվելուց հետո բոլոր մարզիչները ինձ ինչ-որ նոր բան են սովորացրել: Բայց կարծում եմ` կարիերայիս ամենակարևոր մարզիչ Ռայկարդն էր: Եթե նա չհավատար ինձ, «Բարսելոնայի» գլխավոր թիմ չհրավիրեր, հնարավոր է ես այդես էլ այնտեղ չհայտնվեի:

Միշտ ասել եմ, որ Ռայկարդը շատ կարևոր մարդ էր ինձ համար, որովհետև հավատում էր ինձ»,- աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլսիտի խոսքերն է մեջբերում MBC-ը: