Կուբայի իշխանությունները ողջունում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունը, սակայն չեն պատրաստվում հեռանալ իրենց ներկայիս քաղաքական ուղեգծից: Այս մասին այսօր հայտարարել է Կուբայի առաջնորդ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն:
«Մենք չենք պնդել, որ ԱՄՆ-ը փոխի իր քաղաքական համակարգը: Մենք պահանջում ենք որ մեզնից էլ դա չպահանջեն», — Կաստրոյի խոսքերն է մեջբերում EFE գործակալությունը:
Միաժամանակ, Կուբայի առաջնորդը ողջունել է ԱՄՆ-ի նախագահի պատրաստակամությունը՝ կարգավորելու կարիբյան երկրի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Վաշինգտինն ու Հավանան հայտարարել էին երկկողմ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին: