տուն Քաղաքական Միջազգային Ռասմուսենը լքում է ՆԱՏՕ-ն

Ռասմուսենը լքում է ՆԱՏՕ-ն

96
0

181523894

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը թողնում է ալյանսի իր գրասենյակը՝ այդ պաշտոնում իր ծառայության  ժամկետի ավարտի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն։

Ինչպես նշում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 26-ին Ռասմուսենը հաժեշտ կտա իր մտերիմ աշխատակիցներին,  քարտուղարության անդամներին,  զինվորականներին, ինչպես նաեւ պսակ կդնի ՆԱՏՕ-ի գործողությունների ժամանակ զոհված զինվորների հուշարձանին։

Հրաժեշտից առաջ նա նաեւ կմասնակցի Հյուսիս-ատլանտյան խորհրդի հետ հրաժեշտի հանդիպմանը։