ԱՄՆ Չարլսթոն քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգությունը ցույց է տալիս, որ ռասիզմը ԱՄՆ-ի հասարակության հիվանդությունն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ քաղաքապետերի հավաքին:
«Եկեղեցում այս հարձակման բնույթը ցույց է տալիս, որ ռասայական խտրականությունը հիվանդություն է, որի դեմ մենք բոլորս միասին պետք է պայքարենք: Անհրաժեշտ է ընդունել, որ նման ելույթները սովորական են դարձել: Այն շատ թանկ է նստում երկրի վրա», — ասել է Օբաման: