Սիրիական Ռաքքայի բնակիչները ապստամբել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ և մի քանի թաղամասերում կախել են Սիրիայի պետական դրոշները, հաղորդում է Sputnik գործակալությունը:
Նշվում է, որ քաղաքի երկու թաղամասերի բնակիչները դուրս են եկել զանգվածային հանրահավաքի` սիրիական բանակին կոչ անելով աջակցել իրենց:
Արդյունքում ժողովրդի և ինյալների միջև բախում է սկսվել, կան զոհեր: