Բյուրականի աստղադիտարանը ամբողջ հայ ժողովրդի հպարտությունն է, սակայն աստղադիտարան ունենալը բավարար չէ՝ պետք է, որ մենք ունենանք առաջին հայ տիեզերագնացը, ընդ որում ոչ թե ամերիկահայ, այլ հենց Հայաստանի քաղաքացի։ Այս մասին մարտի 22-ին Բյուրական քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՕՐՕ դաշինքից պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել գիտատար տնտեսությունը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Դրա համար անհրաժեշտ է բարելավել կրթության համակարգն ու հնարավորություն տալ ուսանողներին կրթաթոշակ ստանալ ոչ միայն Երեւանում, այլեւ այլ երկրներում ուսման համար՝ այն պայմանով, որ համալսարանը ավարտելուց հետո նրանք կվերադառնան Հայաստան ու կաշխատեն այստեղ։