տուն Քաղաքական Միջազգային Ռադայի որոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ ի ցույց դրեց Կիևի և Մոսկվայի խորը հակասությունը....

Ռադայի որոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ ի ցույց դրեց Կիևի և Մոսկվայի խորը հակասությունը. The Wall Street Journal

117
0

nato 2

Ուկրաինայի որոշումը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ ի ցույց է դրել Կիևի և Մոսկվայի միջև խորը հակասությունները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Երեկ Գերագույն ռադան որոշել է չեղյալ հայտարարել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, ինչը ենթադրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկ: ՆԱՏՕ-ում ակնկալում են, որ Ուկրաինան մի քանի տարվա ընթացքում կանցկացնի անհրաժեշտ բարեփոխումները:

Ամերիկյան պարբերականը նշում է, որ Կիևի գործողությունները բացասական լուրջ արձագանքի են արժանացել Ռուսաստանում: Թեպետ Ուկրաինայի որոշումը ՆԱՏՕ-ի հարցով առայժմ կրում է խորհրդանշական բնույթ, այդուհանդերձ այն խոսում է Ռուսաստանի հետ խորը հակասությունների մասին, ասվում է հոդվածում: Ուկրաինան, փաստորեն, այլևս Ռուսաստանի սաթելիտ պետությունը չէ, ինչպես Մոսկվան նախկինում էր կարծում:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը սկսել է իր նոր դաշինքի ձևավորումը` հաշվի առնելով Ուկրաինայի բացակայությունը: Այդ նպատակով երեկ Եվրասիական տնտեսական միությանը միացել են նաև Հայաստանն ու Ղրղզստանը: